Աղվան Հովսեփյանի հրամանով Սիսիանի քննչական բաժինն ունի նոր պետ
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հրաման է ստորագրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Հովսեփյանի հրամանով Արմեն Կավեյանը ազատվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի պաշտոնից:
Ա. Հովսեփյանի մեկ այլ հրամանով Ա. Կավեյանը նշանակվել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի պետ: