211652_close_icon
views-count3217 դիտում article-date 16:33 02-12-2016

«Ուրարտու» բասկետբոլային ակումբը դադարեց գոյություն ունենալուց

Երևանի «Ուրարտու» ակումբը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշել է մրցելույթները դադարեցնելու մասին: Հաղորդագրության մեջ նշված է. ««Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը չի շարունակի ելույթները Ռուսաստանի Սուպերլիգա-1-ի խաղարկությունում: Այսօր, մեր ակումբը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի բասկետբոլի ֆեդերացիա` առաջնությունից դուրս գալու դիմումով: «Ուրարտուն» ի վիճակի չէ շարունակել ելույթները ֆինանսական ծանր վիճակի պատճառով»: Նշենք, որ «Ուրարտուն» Ռուսաստանի Սուպերլիգայում հասցրեց 9 հանդիպում անցկացնել, որոնք բոլորն էլ պարտվել է:

Նմանատիպ նյութեր