211652_close_icon
views-count34518 դիտում article-date 10:54 02-12-2016

Խոշոր ավտովթար Երևանում. «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ բախվել են Mercedes-ն ու BMW X4-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց, բախվել են Երևան քաղաքի Բատիկյան փողոցի բնակիչ, 22-ամյա Արտյոմ Կիրակոսյանի վարած Mercedes մակնիշի 35 AT 587 համարանիշի և Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի փողոցի բնակիչ, 27-ամյա Անի Նիկողոսյանի վարած BMW X4 մակնիշի 07 CD 777 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր՝ Երևան քաղաքի Բատիկյան փողոցի բնակիչ, 24-ամյա Ատոմ Կիրակոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության լեյտենանտ Արթուր Վելյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն է գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության ծառայությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է՝ բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկն էլ հարվածել է «Սանիտեկ» ՍՊԸ-ին պատկանող աղբամանին։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատռու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Դավիթ Խանաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում և հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Իսկ մինչ այդ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները։ Ավտոմեքենաները տանելուց հետո «Սանիտեկ» ընկերության աշխատակիցները հատուկ լուծույթով կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Mercedes-ի վարորդի եղբայրն է, ում կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր