211652_close_icon

Վիգեն Սարգսյանը ՌԴ-ում քննարկել է ռազմական արդյունաբերության ոլորտում փոխգործակցության զարգացման հարցեր

views-count3037 դիտում article-date 16:27 01-12-2016
Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 30-ին հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին, տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմական արդյունաբերության ոլորտում երկկողմ և բազմակողմ ձևաչափով փոխգործակցության զարգացման հետ կապված օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել նոյեմբերին Դենիս Մանտուրովի Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:

Նմանատիպ նյութեր