211652_close_icon
views-count3452 դիտում article-date 10:34 01-12-2016

Տիգրան Կարապետյանը կմասնակցի ընտրություններին, բայց դեռ որոշված չէ, թե որ ուժերի հետ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժողովրդական» կուսակցությունը կմասնակցի 2017-ի խորհրդարանական ընտրություններին, սակայն դաշինքով: Այդ մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը: Նա նշեց, որ դեռ որոշված չէ՝ քաղաքական որ ուժերի հետ դաշինք կկազմի «Ժողովրդական» կուսակցությունը, դեռ բանակցություններ էլ չկան: «Ժողովրդական» կուսակցությունը դաշինք կկազմի այն քաղաքական ուժերի հետ, որոնք, Տիգրան Կարապետյանի բնորոշմամբ, չեն հավատում իշխանությանը. «Իշխանությունները այս ժամանակահատվածում ապացուցեցին, որ իրենց հավատալ չի կարելի: Գործն ու խոսքը տարբեր են»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր