33013 դիտում
23:41 30-11-2016
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել. նշանակվել են բաժնի պետեր և ՃՈ վաշտի հրամանատար
Այսօր՝ նոյեմբերի 30-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով, սեփական դիմումի համաձայն, աշխատանքից ազատվել է ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Արմեն Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ:
Մինչ այդ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Վարդենիսի ոստիկանապետ Համլետ Համբարյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ոստիկանության Արարատի բաժնի պետ:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Վահան Էվինյանը նշանակվել է ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հրամանատար: