Դարդանելի նեղուցում 2 նավթային տանկերներ են բախվել
Ռուսական նավահանգիստներից դուրս եկած 2 նավթային տանկերներ Դարդանելի նեղուցում իրար են բախվել։ Այդ մասին հայտնլ է NTV հեռուստաալիքը։
Նավթի արտահոսք չի արձանագրվել։
Թուրքիայի դրոշով «Բեշիքթաշ Բոսֆորուս»-ը Նովոռոսիյսկից ուղղություն էր վերցրել դեպի դեպի իտալական Տրիեստ։ Նավը փոխադրում էր 140,000 տոննա նավթը, իսկ «Կրիսսի» տանկերը՝ Բահամյան կղզիների դրոշով, դուրս էր եկել «Կովկաս» նավահանգստից և ուղղություն վերցրել դեպի Մալթա։ Այն փոխադրում էր 4700 տոննա նավթ։
Բախումը տեղի է ունեցել Քարաբիղա շրջանում՝ Դարդանելի նեղուց մտնելու ճանապարհին։ 2 նավերն էլ թեթևակիորեն են վնասվել։