40447 դիտում
11:25 30-11-2016
Երևանի ճանապարհային ոստիկանը 30-ամյա վարորդի «օյինբազությունը» բացահայտեց տաք հետքերով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 29-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի տեսուչ Նարեկ Գալստյանի կողմից վարչական պատասխանատվության է ենթարկվել Նոր Արեշ 15 փողոցի բնակիչ, 30-ամյա Արման Ղազարյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նա, Աշտարակ-Երևան ավտոճանապարհին վարելով Ford Transit մակնիշի ավտոմեքենան, առջևի և հետևի համարանիշները մասամբ քողարկել է՝ հավանաբար մտածելով, որ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելով՝ խույս կտա արագաչափերից ու տեսախցիկներից, մինչդեռ ճանապարհային ոստիկանությունը իրենից հնարամիտ գտնվեց։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1678 դիտում
16:54 18-02-2014
Ոստիկանությունը գրպանահատներին բացահայտեց «տաք հետքերով». տեսանյութ