16418 դիտում
20:57 24-11-2024
Ապարանի քաղաքապետը, Հարթավան վարչական շրջանի ղեկավարը չտեսնելու են տալիս ճանշինի վտանգավոր «օյինբազությունը»․ ավազի հսկա բուրգը փակում է վարորդների տեսադաշտը, ինչն էլ վթարների պատճառ է դառնում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Ճանապարհի երթևեկության անվտանգության ապահովման մեջ է մտնում նաև այն, որ մայթերը չպետք է լինեն անանցանելի, խաչմերուկներ մտնող հատվածները պետք է լինեն անցանելի և տեսանելի վարորդների համար, մինչդեռ թե Երևանում և թե մարզերում կան ճանապարհահատվածներ, որոնք իսկական պատուհաս են դարձել վարորդների և հետիոտների համար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նման ճանապարհ է համարվում նաև Երևան-Վանաձոր ավտոճանապարհի ժողովրդին հայտնի Հարթավան-Շենավան հատվածը։ Եթե Հարթավան գյուղի վարորդները գալիս են դեպի Երևան-Վանաձոր գլխավոր ճանապարհ ու փորձում են մտնել աջ գոտի, ապա տեսադաշտը ամբողջությամբ կարելի է ասել փակված է ու դրա մեղավորը Ապարան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանն ու Հարթավանի վարչական ղեկավար Ժիրայր Ավետիսյանն են և նրանց անգործության հետևանքով է, որ ճանապարհն սպասարկող ճանշինը մի հսկայական ավազի բուրգ է լցրել այնպիսի վայրում, որը փակում է վարորդների տեսադաշտը, ինչը պատճառ է դառնում ավտովթարների համար, իսկ քամու ժամանակ էլ այն ամբողջությամբ ցրիվ է գալիս։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով այսօր արդեն ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի վաշտի հրամանատարը ճանապարհն սպասարկող ճանշինի ղեկավարին զգուշացրել է, որ պետք է ավազը նշված վայրից հեռացվի, անկախ նրանից այն ինչի համար է օգտագործում և արդյոք ճանշինի ղեկավարը կհեռացնի ավազը և տեսադաշտը կբացվի ու վարորդները ավելի ապահով կլինեն, առաջիկայում պարզ կլինի, հակառակ դեպքում պարեկային ծառայությունը իրավունք ունի նրան վարչական պատասխանատվության ենթարկել։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
34724 դիտում
22:51 23-12-2024
Վանաձորի փողոցներում պարեկներին փոխարինելու են եկել Ձմեռ պապիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ