211652_close_icon
views-count1534 դիտում article-date 19:02 29-11-2016

Որոշ դեղերի գրանցումն անվավեր է ճանաչվել

Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի և «Շերինգ-Պլաու Սենտրալ Իստ ԱԳ» Շվեյցարիա ընկերության լիազոր ներկայացուցչի գրությունների հիման վրա ՀՀ առողջապահության նախարարի հրամանով անվավեր է ճանաչվել հետևյալ դեղերի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում` 1. «ՊեգԻնտրոն, պեգինտերֆերոն ալֆա-2բ, դեղափոշի և լուծիչ ներարկման լուծույթի, 50մկգ/0,5մլ, երկխցիկ գրիչ-ներարկիչ (CLEARCLICK) փոշով և 0,7մլ լուծիչով, ասեղ և սպիրտային անձեռոցիկներ (2)», 2. «ՊեգԻնտրոն, պեգինտերֆերոն ալֆա-2բ, դեղափոշի և լուծիչ ներարկման լուծույթի, 80մկգ/0,5մլ, երկխցիկ գրիչ-ներարկիչ (CLEARCLICK) փոշով և 0,7մլ լուծիչով, ասեղ և սպիրտային անձեռոցիկներ(2)», 3. «ՊեգԻնտրոն, պեգինտերֆերոն ալֆա-2բ, դեղափոշի և լուծիչ ներարկման լուծույթի, 100մկգ/0,5մլ, երկխցիկ գրիչ-ներարկիչ (CLEARCLICK) փոշով և 0,7մլ լուծիչով, ասեղ և սպիրտային անձեռոցիկներ (2)», 4. «ՊեգԻնտրոն, պեգինտերֆերոն ալֆա-2բ , դեղափոշի և լուծիչ ներարկման լուծույթի, 120մկգ/0,5մլ, երկխցիկ գրիչ-ներարկիչ (CLEARCLICK) փոշով և 0,7մլ լուծիչով, ասեղ և սպիրտային անձեռոցիկներ (2)», 5. «ՊեգԻնտրոն, պեգինտերֆերոն ալֆա-2բ, դեղափոշի և լուծիչ ներարկման լուծույթի, 150մկգ/0,5մլ, երկխցիկ գրիչ-ներարկիչ (CLEARCLICK) փոշով և 0,7մլ լուծիչով, ասեղ և սպիրտային անձեռոցիկներ (2)»: Նշենք, որ ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի թիվ 347 որոշման 30-րդ կետի համաձայն` դեղի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել և շրջանառությունը դադարեցվել արտադրող կազմակերպության դիմումի հիման վրա: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վերոնշյալ դեղերը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել են 2015 թվականին, բայց չեն ներմուծվել, ինչպես նաև դրանց համարժեք փոխարինողները գրանցված են և առկա են դեղատներում:

Նմանատիպ նյութեր