Կարեն Կարապետյանի որոշմամբ Գագիկ Թադևոսյանն ազատվել է պաշտոնից. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ երեկ Գագիկ Թադևոսյանն ազատվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնից:
Կարեն Կարապետյանի մյուս որոշումներով՝ Բորիս Դեմիրխանյանն ու Արման Խաչատրյանը նշանակվել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալների պաշտոններում: Նշենք, որ Գագիկ Թադևոսյանն «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ է»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]