211652_close_icon

Արվեստի բուհերը համագործակցում են

views-count4382 դիտում article-date 21:51 25-11-2016
Այսօր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում արվեստի երեք բուհերի ռեկտորներ՝ Շահեն Շահինյանը, Արամ Իսաբեկյանն ու Դավիթ Մուրադյանը, կոնսերվատորիայի նախաձեռնությամբ համագործակցության հուշագիր են ստորագրել: Փաստաթուղթն առաջիկա հինգ տարվա համար է: Երևանի պետական կոնսերվատորիայի, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները ընդգրկվելու են համատեղ ծրագրերում: Բուհերի ռեկտորները նշեցին, որ արվեստի բուհերի միջև համագործակցությունը մինչ այս էլ կար, սակայն այսուհետ այդ կապերն առավել կսերտանան: Արդեն երկուշաբթի կմեկնարկի երեք կրթօջախների ուսանողների մասնակցությամբ «Արվեստի բուհերի շաբաթ» ծրագիրը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր