Կարեն Կարապետյանն ընդունել է թռչնաբույծների առաջարկը
Թռչնաբույծները ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին առեաջարկել են ֆինանսական խնդիրներ ունեցող արտադրողների վարկերը սուբսիդավորել կամ երկրատև վարկեր տրամադրել: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց «Հայաստանի թռչնաբույծների միություն» հ/կ նախագահ Սերգեյ Ստեփանյանը: Նա տեղեկացրեց, որ խոսքը տարեկան 5-5.5% վարկերի մասին է՝ 13% վարկերի փոխարեն:
«Մեր առաջարկն ընդունվել է: Տեսնենք՝ առաջիկա գործողություններն ինչպես կընթանան»,- ասաց Ս. Ստեփանյանը:
Թռչնաբույծները վարչապետին նաև առաջարկել են օգնել՝ ավելացնել թռչնամսի արտադրական ծավալները: Ի պատասխան Կարեն Կարապետյանը գյուղատնտեսության նախարարությանը հանձնարարել է թռչնաբույծների հետ ոլորտի զարգացման նախագծեր մշակել:
Թռչնաբույծների «հարցերի հարցը» թռչունների կերի ապահովման խնդիրն է: «Վարչապետին առաջարկել ենք, որ Կառավարությունը գնումներ կատարի ՌԴ-ից բերքահավաքի ժամանակ, երբ կերը էժանանում է: Եթե հաւողվի էժան կեր գնել, մոտակա տարիներին թռչնամսի գնի անկման հնարավորություն կլինի»,- նշեց «Հայաստանի թռչնաբույծների միություն» հ/կ նախագահը: