211652_close_icon
views-count34342 դիտում article-date 13:50 25-11-2016

Մահվան ելքով վրաերթ՝ Սիլիկյան թաղամասում. վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է. իսկ փախուստի դիմած վարորդին տաք հետքերով հայտնաբերել են

Երեկ՝ նոյեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի թիվ 51/2 տան մոտ վրաերթի է ենթարկել նույն թաղամասի նույն փողոցի 74 տան բնակչուհի, 50-ամյա Լուսիկ Խաչատրյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական՝ ավտոմեքենայով դիմել է փախուստի, իսկ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Ժամանել են նաև Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանը, Երևան քաղաքի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանը և ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 243 հոդվածի 1-ին մասի հատկանիշով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթը կատարած ու փախուստի դիմած վարորդին ու ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Սանիտեկ» ՓԲԸ-ում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության խումբը ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում այսօր՝ նոյեմբերի 25-ին, առավոտյան հայտնաբերել են վրաերթ կատարածին, ով Կոտայքի մարզի Քասաղ գյուղի բնակիչ, 29-ամյա Անդրանիկ Աղեկյանն է։ Հայտնաբերվել է նաև Peugeot մակնիշի 957 ՕT 61 համարանիշի ավտոմեքենան, որը քննիչի հանձնարարականով տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր