Անուշ Սեդրակյանը հեռացավ կուսակցությունից. «Հայկական Ժամանակ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. ««Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց կուսակցություն մամուլի խոսնակ Անժելա Խաչատրյանը:
«Դա իր անձնական որոշումն է և մենք հարգանքով ենք ընդունում այդ որոշումը: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի որոշում կայացնելու և, ըստ այդմ, իրականացնելու: Անուշ Սեդրակյանի հետ մեր համատեղ աշխատանքը շատ արդյունավետ է եղել և մենք շատ շնորհակալ ենք իրեն»,- ասաց Անժելա Խաչատրյանը:
Դիտարկմանը, որ Անուշ Սեդրակյանը հայտարարել է, թե դաշինքներ կազմելու հետ է կապված է եղել նաև իր որոշումը, կուսակցության խոսնակը նշեց, որ այս պահին բանակցություններ չեն վարվում, պարզապես կոնսուլտացիաներ են ընթանում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]