2983 դիտում
10:39 25-03-2016
Անուշ Սեդրակյանը պատրաստվում է լքել «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն առաջիկայում պատրաստվում է լքել այդ կուսակցությունը։ Ինչպես պնդում են «ՉԻ» աղբյուրները, Սեդրակյանը տարաձայնություններ ունի այդ կուսակցության նախագահ Խաչիկ Քոքոբելյանի հետ։ Բացի այդ, ըստ նույն աղբյուրների, նա տևական ժամանակ է՝ նեղացած է Քոքոբելյանից այն բանի համար, որ 2012թ. Աժ ընտրություններում, երբ ԱԴԿ-ն «Ժառանգության» հետ մասնակցում էր միասնական ցուցակով, Սեդրակյանի անունը գրել էին 12-րդն այն դեպքում, երբ նա կուսակցության փոխնախագահն էր, իսկ իրենից առաջ գրել էին վարչության սովորական անդամների անուններ։
Մեր աղբյուրները նշում են, որ Սեդրակյանը պատրաստվում է ՍԴԿ-ից դուրս գալ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Ավելին, նա տարբեր միջավայրերում սիրում է հայտարարել, որ կուսակցության մեջ գտնվելն իրեն ավելի շատ խանգարում է, քան օգնում»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
10009 դիտում
09:43 08-10-2016
ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը տևական ժամանակ չի ներկայանում ԱԺ նիստերին. «Չորրորդ իշխանություն»
3292 դիտում
11:52 25-11-2016
Անուշ Սեդրակյանը հեռացավ կուսակցությունից. «Հայկական Ժամանակ»
2686 դիտում
10:46 27-12-2016
Անուշ Սեդրակյանը չի բացառում, որ 2017-ի ընտրություններից հետո սեփական կուսակցություն կհիմնի. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1657 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1291 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»