3207 դիտում
11:41 25-11-2016
Դավիթ Լոքյանը 142 միլիոն դրամի չափով արժեթղթեր (բաժնետոմսեր) ունի. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը 142 միլիոն դրամի չափով արժեթղթեր (բաժնետոմսեր) ունի: Այս մասին տեղեկանում ենք նախարարի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2016 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Դավիթ Լոքյանի հայտարարագրից իմանում ենք, որ նա մեկ բնակարանի, մեկ առանձնատան և մեկ հասարակական նշանակության շինության սեփականատեր է:
Նախարարի՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրած դրամական միջոցները կազմել են 4 հազար ԱՄՆ դոլար և 2 հազար եվրո:
Իսկ նրա հունվարի 1–ից մինչև սեպտեմբերի 27–ն ընկած ժամանակահատվածում ստացած եկամուտները գոյացել են աշխատավարձից և շահաբաժնից և կազմել 28 միլիոն 568 հազար դրամ:
Դավիթ Լոքյանը տարածքային կառավարման և զարգացման նախարար է նշանակվել այս տարվա փետրվարին: Մինչ այդ նա ևս աշխատել է կառավարությունում՝ տարբեր տարիներին զբաղեցնելով քաղաքաշինության և գյուղատնտեսության նախարարների պաշտոնները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
12852 դիտում
11:11 13-04-2017
Արմեն Ամիրյանը նոր մեքենա և բաժնետոմսեր է գնել. «Հայկական Ժամանակ»
1447 դիտում
08:48 10-04-2014
Դավիթ Լոքյանը չի հաստատել իրեն գյուղնախարարի պորտֆել տալու մասին լուրերը․ Հրապարակ
1280 դիտում
17:41 04-03-2016
ՀՀ ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանին
Այս բաժնից
976 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1186 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը