Բացառիկ BMW X6 M. ավտոթյունինգի վարպետները զարմացրել են հերթական գլուխգործոցով. ՖՈՏՈՇԱՐՔ
Հայտնի «AC Schnitzer» թյունինգային ընկերությունը ներկայացրել է իր հերթական գլուխգործոցը:
Այս անգամ ընկերության վարպետները լիցքավորել են բավարական կոնցեռնի՝ առանց այդ էլ հզոր BMW X6 M ամենագնացը, ինչը դարձրել է այն ավելի գրավիչ, մանևրային, թեթև ու շքեղ:
Թարմացումների արդյունքում մեքենան ձեռք է բերել կարբոնային դիֆուզոր (ձեռքի աշխատանք), արտանետման սպորտային նոր՝ Akrapovic Evolution համակարգ, Vorsteiner անվասկավառակներ, թափքի նոր դետալներ, մասեր, ինչն էլ պակասեցրել է քաշը և դարձրել այն ավելի «հնազանդ»:
Նշենք, որ 8 աստիճան փոխանցման տուփով X6 մոդելի ամենագնացի 4,4 լ ծավալով V8 շարժիչը 570 ձիաուժ հզորություն է ապահովում, իսկ 100 կմ/ժ արագության այն հասնում է ընդամենը 4,2 վայրկյանում: