3125 դիտում
18:11 24-11-2016
«Կասպերսկի Լաբորատորիա»-ն Հայաստանին է փոխանցում կիբեռանվտանգության ոլորտի փորձն ու գիտելիքները
Համակարգչային անվտանգության միջազգային առաջատար «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերությունը Հայաստանում շարունակում է պետական և մասնավոր հատվածի կազմակերպություններին կիբեռանվտանգության ոլորտի փորձի ու գիտելիքների փոխանցման ծրագրերը։ Ընկերությունը նոյեմբերի 24-ին Երևանում անցկացնում է «Այսօրվա և վաղվա կիբեռսպառնալիքները» խորագրով «Kaspersky Security Day» երկրորդ գործնական կոնֆերանսը, որը նվիրված է խոշոր ձեռնարկությունների դեմ ուղղված ժամանակակից ՏՏ-սպառնալիքները չեզոքացնելու և դրանց հետևանքները նվազագույնի հասցնելու մեթոդներին և գործիքներին։ «Kaspersky Security Day»-ին մասնակցում են հայկական և միջազգային առաջատար ընկերությունների 82 ներկայացուցիչներ, որոնք ունեն ՏՏ-անվտանգության ոլորտում որոշումներ կայացնելու լիազորություն։
Կոնֆերանսն անցկացնում են «Կասպերսկի Լաբորատորիա»-ի առաջատար փորձագետներ Արմեն Կարապետյանը, Ալեքսեյ Գորելկինը, Ալեքսեյ Կիսելեևը և Բուլատ Սիրաևը։ Նրանք ներկայացնում են «Ժամանակակից սպառնալիքներ և կորպորատիվ ենթակառուցվածքի պաշտպանության մեթոդներ», «Վիրտուալ միջավայրերի և տվյալների մշակման կենտրոնների անվտանգություն», «Ժամանակակից DDoS-գրոհներ. ո՞րն է վտանգը», «Թիրախային գրոհները՝ ժամանակակից անվտանգության պատուհաս» և «Kaspersky Anti Targeted Attack Platform» թեմաները։ Գործնական կոնֆերանսի մասնակիցներն իրենց հմտությունները կդրսևորեն ու նոր գիտելիքներ կստանան նաև բիզնես-խաղի՝ ինֆորմացիոն անվտանգության թրեյնինգի ընթացքում։
««Kaspersky Security Day»-ը Երևանում անկացվում է երկրորդ անգամ։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ն վերջին երկու տարում Հայաստանում իրականացրել է բազմաթիվ նախագծեր։ Եվ այս գործնական կոնֆերանսի մասնակիցների թվի մեծությունը և ներկայացուցչական բարձր մակարդակը վկայում են այն մասին, որ «Կասպերսկի Լաբորատորիա»-ին հաջողվել է Հայաստանում արմատավորել պատշաճ կիբեռանվտանգություն ապահովելու անհրաժեշտության գաղափարը։ Սակայն մեր ընկերությունը կանգ չի առնելու և շարունակելու է Հայաստանի գործընկերների հետ համագործակցությամբ իրականացնել պետական և մասնավոր հատվածներում կիբեռանվտանգության ամրապնդմանն ուղղված նախագծեր»,- նշում է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։
«Kaspersky Security Day» գործնական կոնֆերանսի մասնակիցները «Կասպերսկի Լաբորատորիա»-ի առաջատար փորձագետներից հարց ու պատասխանի միջոցով կստանան համապարփակ գիտելիքներ կազմակերպությունների ՏՏ-ենթակառուցվածքի անվտանգության ամենակարևոր ասպեկտների վերաբերյալ, ինտերակտիվ կքննարկեն և կպարզաբանեն կիբեռանվտանգության վերաբերյալ հետաքրքրող բոլոր հարցերը։
[b]«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության հայաստանյան ներկայացուցչություն[/b]
Նմանատիպ նյութեր
7740 դիտում
22:52 09-06-2017
«Կասպերսկի Լաբորատորիա»-ն Երևանում անցկացրել է ֆինանսական կիբեռանվտանգության սեմինար
4417 դիտում
21:38 16-02-2018
«Կասպերսկի Լաբորատորիա»-ն Երևանում անցկացրել է ֆինանսական կիբեռանվտանգության երրորդ սեմինարը
Այս բաժնից
601 դիտում
09:06 13-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
4030 դիտում
22:51 12-01-2025
Հայտնի են 2024-2025 ուսումնական տարվա գարնանային արձակուրդների օրերը