12113 դիտում
16:34 24-11-2016
Վիրավոր գլխով, բայց երկաթից, ամուր նյարդերով ու կամքով ազատամարտիկի կյանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կարեն Հարությունյանն օր ու գիշեր զբաղված է լինում Մասիս քաղաքում գտնվող իր «Սևան» մարզադպրոցով: Այնպիսի մարզիկներ, ինչպիսիք ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանն է ու բռնցքամարտի եվրոպայի և աշխարհի չեմպիոն Անուշիկը, նրա հպարտությունն են:
Կարենն ամուսնացած է, ունի 5 երեխա՝ 1 աղջիկ և 4 տղա: Մեծ որդին՝ 16-ամյա ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանը, նույնպես լավ հաջողություններ է գրանցել, դարձել է եվրոպայի պատանիների չեմպիոն, սպորտի վարպետի թեկնածու է, մյուս որդին՝ ըմբշամարտիկ Նորայրը, նույնպես լավ ցուցանիշներ ունի, սակայն դեռ նոր պիտի սկսի Հայաստանը ներկայացնել մեծ հարթակներում, իսկ մյուս որդին դեռ 5 տարեկան է և նոր է սկսում զբաղվել ըմբշամարտով:
Կարենի փոքրիկ որդին, դեռ նոր է ծնվել, ընդամենը 1 ամսական է և պարզապես դեռևս չի «հասցրել» զբաղվել սպորտով…:
Կարենը միշտ հպարտությամբ է խոսում իր 5 երեխաների ու իր սաների մասին, մինչդեռ այս ամենը կարող էր և չլինել: Կար մի ժամանակ, երբ Կարենին ապրելու հույս չեին տալիս:
Կարենը հայոց անկախ պետության բանակի առաջին զինվորներից է եղել, առաջին դեսանտագրոհայիններից, զորակոչվել է 1990 թվականին, մասնակցել արցախյան ազատամարտին, կռվել բազմաթիվ թեժ կետերում, բազում անգամներ վիրավորվել, հասել հանդերձյալ աշխարհի դռանն ու վերադարձել:
Նրան հաջողվեց հաղթահարել մահվան սպառնալիքը, ենթարկվել բազմաթիվ վիրահատությունների, այնուհետև անցնել երկարատև, դժվար և ցավերով լի վերականգնողական շրջանով, վերադառնալ հասարակություն, աշխատել, ամուսնանալ:
Այսօր նա 2-րդ կարգի զինհաշմանդամ է, բայց չի տրտնջում, աշխատում է շատ ու շատ լիարժեք և առողջ մարդկանցից էլ ավելի շատ և հպարտ է դրանով: Նա երջանիկ է, որ շարունակում է ապրել ու արարել:
Կարենը նորաստեղծ «Հայդուկ» կամավորականների ջոկատի շարքերում մասնակցեց նաև ապրիլյան պատերազական գործողություններին, եղավ դասակի հրամանատար և ավելի քան 50 օր անցկացրեց արցախյան սահմանամերձ գոտիներում: Վստահեցնում է, որ հարկ եղած պահին կրկին կհասնի մեր սահմանապահ զինվորներին օգնության:
Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1811 դիտում
16:57 01-01-2021
Պետք է արարենք, ամուր հավատքով, ուժեղ կամքով կերտենք մեր ճակատագիրը․ Արցախի թեմի առաջնորդն ամանորյա ուղերձ է հղել
8366 դիտում
21:14 27-04-2024
Ամուր կամքով և արդար պայքարով կարելի է հասնել հաղթանակի. Գագիկ Ծառուկյան
Այս բաժնից
361 դիտում
16:27 05-11-2024
Գույքահարկն ու «կարմիր գծերը» թանկացրել են. թող այդ փողն ուղղեն տրանսպորտին եւ չթանկացնեն. Մարության
379 դիտում
16:10 05-11-2024
Մենք արել և անում ենք ամեն ինչ հայ-ադրբեջանական կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման համար. Պուտին