slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Պոլսահայ մտավորական Սևան Նշանյանի գործով դատական նիստը հետաձգվել է մինչև 2017թ.-ի ապրիլ
211652_close_icon

Պոլսահայ մտավորական Սևան Նշանյանի գործով դատական նիստը հետաձգվել է մինչև 2017թ.-ի ապրիլ

views-count3809 դիտում article-date 19:03 23-11-2016
Պոլսահայ գրող, լեզվաբան և գործարար Սևան Նշանյանի գործով դատական նիստը հետաձգվել է մինչև 2017թ.-ի ապրիլի 27, այս մասին հայտնում է Ստամբուլում հրատարակվող հայկական պարբերականներից «Հայ Թերթ»-ը: Դատավարության ընթացքում կքննվի Նշանյանին ներկայացված Մշակութային և բնական արժեքների ոտնահարման մեղադրանքը: Նշենք, որ Սևան Նշանյանը 2013թ.-ի մայիսին դատապարտվել է 13,5 ամսվա ազատազրկման Մուհամեդ մարգարեի հասցեին արված արտահայտությունների համար: 2013թ.-ի դեկտեմբերի 12-ին Նշանյանն ապօրինի շինարարություն կատարելու մեղադրանքով դատապարտվել է 3,4 տարվա ազատազրկման: Ավելի ուշ Նշանյանին մեղադրանք է առաջադրվել «Մշակութային և բնական արժեքների պահպանման» մասին օրենքը խախտելու համար, որի համար նա դատապարտվել է ևս 5 տարի 2 ամիս 15 օր ազատազրկման, ինչպես նաև 12.600 (մոտ 6.000 դոլար) թուրքական լիրա տույժի:

Նմանատիպ նյութեր