211652_close_icon
views-count3018 դիտում article-date 18:09 23-11-2016

Բանակցային գործընթացը կվերսկսվի, եթե Վիեննայի պայմանավորվածությունները կյանքի կոչվեն․ Շավարշ Քոչարյան

Ալիևը կտրված է միջազգային իրավունքից: ՄԱԿ-ի կանոնադրությունը, Հելսինկյան եզրափակիչ ակտը, հստակ մատնանշում են, որ ցանկացած ժողովուրդ, անկախ արտաքին միջամտություններից, ինքնուրույն է որոշում իր կարգավիճակը հանրաքվեի միջոցով, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, թե բանակցային փոխզիջումը կարող է լինել ԼՂ-ին Ադրբեջանի կազմում մարզի կարգավիճակ տալը: Սահմանում եղած լարվածության և Ադրբեջանի ագրեսիվ հայտարարություններին ի պատասխան միջնորդներն ինչո՞ւ հասցեագրված չեն խոսում հարցին, Շավարշ Քոչարյանը նշեց․«Այստեղ է պետք հետաքննության մեխանիզմների ներդրումը․ տեղի է ունեցել միջադեպ, պետք է հետաքննվի և արդեն մատնանշվի կոնկրետ պատասխանատուն: Այն հանգամանքը, որ այդ հարցը Ադրբեջանն է տորպեդահարում, արդեն հուշում է, թե ով է դա անում»: Այսինքն՝ բանակցային գործընթացի վերսկսելը հնարավոր կլինի, եթե Վիեննայի պայմանավորվածությունները կյանքի կոչվեն:

Նմանատիպ նյութեր