211652_close_icon
views-count17801 դիտում article-date 17:35 23-11-2016

Շիրակի մարզի Հոռում գյուղում տեղի ունեցավ ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված 24-ամյա Տիգրան Պողոսյանի հիշատակին նվիրված երդման արարողակարգ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, Շիրակի մարզի Հոռում գյուղում տեղի ունեցավ ապրիլյան քառօրյա պատերազմում թշնամու դեմ հերոսաբար մարտնչած ու զոհված 24-ամյա Տիգրան Պողոսյանի հիշատակին նվիրված երդման արարողակարգ, որը նախաձեռնել էին գյուղի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները՝ դպրոցի տնօրեն Անահիտ Գալստյանի գլխավորությամբ։ Երեխաները, հերոսի ընտանիքի անդամները, հարազատներն ու ընկերները, Հոռոմի գյուղապետ Աշոտ Պասկևիչյանը, դպրոցի ուսուցչական կազմը՝ տնօրեն Ա. Գալստյանի գլխավորությամբ, զինղեկ Սլավիկ Հովհաննիսյանի, ինչպես նաև քահանայի ու գյուղի բնակիչների հետ ուղևորվեցին դեպի գյուղի գերեզմանոց, որտեղ հողին է հանձնված առյուծ զինվորի աճյունը։ Տիգրան Պողոսյանի գերեզմանի մոտ ելույթի խոսք ասացին գյուղապետ Ա. Պասկևիչյանը, զինղեկ Ս. Հովհաննիսյանը, Տեր Վիգեն քահանան, ինչից հետո 8-րդ դասարանցիները երդման արարողակարգ անցկացրին, կատարվեց նաև խնկարկում։ Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+

Նմանատիպ նյութեր