4193 դիտում
10:25 22-11-2016
1000-ական դրամները հնարավոր է դիմումի համաձայն չպահվեն. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը դեռ չի հստակեցնում «Մարտական գործողությունների ժամանակ զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն ստանալու» օրենքի նախագիծն առաջինից երկրորդ ընթերցմամբ ինչ փոփոխությունների կենթարկվի և արդյոք պարտադիր սկզբունքը կհանվի՞, թե՞ ոչ:
Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը.
«Այս պահին աշխատանքներ են ընթանում նախագծում, դեռ հստակ ոչինչ չեմ կարող ասել»,- ասաց Հովհաննիսյանը՝ չբացառելով, որ կարող է լինել Վահրամ Բաղդասարյանի հայտարարած տարբերակը:
Հիշեցնենք, որ պարտադիր սկզբունքի չեղարկվելու մասին խորհրդարանում հայտարարել էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Պատգամավորի խոսքով՝ օրենքը կարող է կիրառվել նաև կամավորության սկզբունքով, ըստ որի, այն աշխատողները, որոնք կհրաժարվեն 1000-ական դրամ վճարելուց, կարող են համապատասխան դիմում գրել և հրաժարվել վճարելուց:
Ի դեպ, այսօր «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը հայտարարել է, որ կփոխհատուցի իր բոլոր աշխատակիցների 1000-ական դրամները, իսկ «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ն՝ նվազագույն աշխատավարձ ստացող և այն աշխատակիցների փոխարեն, ովքեր չեն ցանկանա վճարել 1000-ական դրամները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
14511 դիտում
10:15 18-11-2017
1000 դրամները չեն հասնում իրենց շահառուներին. հիմնադրամի շուրջ աղմուկ է հասունանում. «Ժամանակ»
5050 դիտում
09:53 02-02-2016
Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, իր դիմումի համաձայն ազատվել է իր պաշտոնից. «Հայկական ժամանակ»
3780 դիտում
10:41 17-06-2017
Որքա՞ն գումար է ստացել «Քաղաքացի դիտորդը» ԵՄ-ից, և ինչո՞ւ դիտորդներին չեն վճարում 15.000-ական դրամները. «168 Ժամ»
Այս բաժնից
637 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1015 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1069 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան