30100 դիտում
23:17 07-05-2016
Ավտովթար Երևանում. Բախվել են 42-ամյա ատամնաբույժի BMW-ն ու 51-ամյա վարորդի Газель-ը.կան վիրավորներ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:25-ի սահմաններում Տիչինայի և Անդրանիկի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 42-ամյա Արմեն Գյոգչյանի վարած BMW մակնիշի 43 OT 333 համարանիշի և Արարատի մարզի Արբատ գյուղի բնակիչ 51-ամյա Աղաս Խաչատրյանի վարած Газель մակնիշի 22 OS 374 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Газель –ի 2 ուղևորներ տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ինչպես նաև դադարեցրել դիզվառելիքի արտահոսքը և լվացել ճանապարհի այդ հատվածը:
Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով BMW-ի վարորդը «ԷՅ ՋԻ ԷՅՋ ԴԵՆՏԱԼ ԼԱԲՈՐԱՏՈՐԻ» ստոմատոլոգիական կլինիկայի տնօրենն է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2230 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)