1679 դիտում
22:26 15-11-2016
ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ հեռուստակամուրջ՝ հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների անդամների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանում մեկնարկած «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների ընթացքում նոյեմբերի 15-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ Կոսովոյում և Աֆղանստանում խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների անդամների համար ավանդական դարձած հեռուստակամուրջը:
Իր ողջույնի խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը կարևորեց հայ խաղաղապահների մասնակցությունն ու ներդրումը միջազգային խաղաղության և անվտանգության հաստատման գործում և շնորհակալություն հայտնեց հայ խաղաղապահներին ու նրանց ընտանիքների անդամներին նվիրումի համար:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը ողջունեց և շնորհակալություն հայտնեց Կոսովոյում ու Աֆղանստանում խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահներին, ինչպես նաև կարևորեց նրանց դերակատարությունը միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման գործում: Գեներալ Հակոբյանը նշեց, որ այս առաքելություններին հայ խաղաղապահների մասնակցությունը նպաստում է Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանը, ինչպես նաև Հայաստանի անվտանգության ամրապնդմանը:
Իրենց ողջույններն ու բարեմաղթանքները հղեցին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը և Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը:
Հայ խաղաղապահներին իր ողջույնի խոսքը հղեց նաև ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը:
Աֆղանստանից և Կոսովոյից ողջույնի և շնորհակալական խոսքեր հղեցին նաև հայ խաղաղապահները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
640 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու
955 դիտում
18:21 23-11-2024
Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան