ՆԱՏՕ-Վրաստան զորավարժությունները համապատասխանում են միջազգային չափանիշներին․ Ենս Սթոլթենբերգ
ՆԱՏՕ-ի և Վրաստանի համատեղ զորավարժությունները համապատասխանում են միջազգային չափանիշներին։ Այս մասին Բրյուսելում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը. հաղորդում է RIA Novosti-ն։
«Այդ զորավարժությունները համաչափ բնույթ են կրում և ամբողջությամբ համապատասխանում են մեր միջազգային պարտավորվածություններին»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին Վրաստանում մեկնարկել է «ՆԱՏՕ-Վրաստան 2016» զորավարժությունները, որոնք տևելու են 10 օր։ Այս կապակցությամբ հայտարարություն էր տարածել ՌԴ ԱԳՆ-ն՝ նշելով, որ «նման ակտիվությունը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանն ու խաղաղությանը»։