Թբիլիսիի մոտակայքում սկսվել են ՆԱՏՕ-Վրաստան զորավարժությունները
Վրաստանի «Վազիանի» ռազմակայանում ՆԱՏՕ-Վրաստան ուսումնական և գնահատման համատեղ կենտրոնի տարածքում (JTEC), սկսվել են «ՆԱՏՕ-Վրաստան-2016» զորավարժությունները: Դրանք կշարունակվեն մինչև նոյեմբերի 20-ը: Այդ մասին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը, գրում է «[url=http://www.apsny.ge/2016/mil/1478806602.php]Գրուզիա օնլայնը[/url]»:
«Լայնածավալ զորավարժություններին կմասնակցեն ՆԱՏՕ-ի 12 անդամ և 2 գործընկեր երկրներից ժամամած 250 զինվորականներ: Համատեղ մարզումների գլխավոր նպատակը Վրաստանի և ՆԱՏՕ-ի զինված ուժերի համատեղելիությունն է»,- հայտնել են Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները բացման արարողության ժամանակ:
Պաշտպանության նախարարությունը նշում է, որ «ՆԱՏՕ-Վրաստան-2016» զորավարժությունները երկրորդն են, որոնք անցնում են ՆԱՏՕ-Վրաստան միջոցառումների գործող փաթեթի (SNGP) շրջանակում:
Հիշեցնենք, որ 2014 թվականի սեպտեմբերի 4-5-ին Ուելսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ հաստատվել է դաշինքին Վրաստանի անդամակցության ձգտմանն աջակցող միջոցառումների փաթեթը: