20794 դիտում
10:19 15-11-2016
«Սանիտեկ» ընկերությունն անգամ ողբերգական մահից հետո դաս չի քաղել. ինչո՞ւ ընկերությունը չի մտածում իր աշխատակիցների անվտանգության մասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս տարվա մարտի 16-ին հիվանդանոցում մահացավ 39-ամյա Միքայել Մայիլյանը։ Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել մարտի 13-ին, Երևանի Տիգրան Մեծ-Քրիստափորի խաչմերուկում աշխատանքներ կատարելիս վայր ընկնելու հետևանքով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածն աշխատում էր «Սանիտեկ» ընկերությունում և վայր էր ընկել աշխատանքային անվտանգության կանոնները չպահպանելու պատճառով։ Նա կանգնել էր «Սանիտեկ» ընկերությանը պատկանող աղբատար-բեռնատար ավտոմեքենայի այն հատվածում, որտեղ արգելվում է կանգնել և ընթացքում վայր էր ընկել ու դա դարձել էր ճակատագրական՝ նրա համար։
Այդ մահվան փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի որոշմամբ հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով և նշանակվում են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ ավտոտեխնիկական։
Այդ օրերին «Սանիտեկ» ընկերությունը սկսում է պաշտպանվել՝ հայտարարելով, որ իրենց աշխատակիցները նման ձևով չեն երթևեկում։
Երեկ՝ նոյեմբերի 14-ին, ֆոտոլրագրողը տեսանյութ է արել, որով երևում է, թե ինչպես է «Սանիտեկ» ընկերության աղբատար մեքենան Երևանում՝ Մամիկոնյանց փողոցում շրջում՝ չպահելով անվտանգության կանոնները։ Աշխատակիցն էլ կանգնել էր այն դիրքով, որով որ մարտի 13-ին կանգնել էր ընկերության նախկին աշխատակիցը։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4549 դիտում
18:47 25-01-2016
Առատ ձյան տեղումների պատճառով «Սանիտեկ» ընկերությունը աշխատել է արտակարգ ռեժիմով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
21367 դիտում
18:59 26-12-2024
Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի առաքիչին ՊԾ Կոտայքի գումարտակի պարեկները անակնկալ առաքեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ