3831 դիտում
15:26 14-11-2016
Վիեննայում տեղի է ունեցել «Արարատից Ֆուձիյամա» խորագրով համերգը
Նոյեմբերի 9-ին Ավստրիայում ՀՀ դեսպանությունն Ավստրիայում Ճապոնիայի դեսպանության հետ համագործակցությամբ «Հայաստան» կենտրոնում կազմակերպել էր «Արարատից Ֆուձիյամա» (From Ararat sar to Fuji san) խորագրով համերգ, որը տեղի ունեցավ «Japan-Europe Ensemble Cultural Fusion Tour» նվագախմբի հյուրախաղերի շրջանակներում: Ճապոնահայ ջութակահար Կարեն Իսրայելյանի գլխավորությամբ նվագախումբը Վիեննայի հանդիսատեսին ներկայացրեց եվրոպական և հայկական ժողովրդական ու դասական երաժշտության սեփական մշակումները՝ ճապոնական ավանդական նվագարանների ուղեկցությամբ:
Միջոցառմանը ներկա էին Ավստրիայում Ճապոնիայի դեսպանության աշխատակիցներ, ավստրիացի մշակութային ու հասարակական գործիչներ, համերգի կապակցությամբ Ճապոնիայից ժամանած մեծ թվով այցելուներ, ավստրիահայ համայնքի ներկայացուցիչներ:
Համերգին բացման խոսքով հանդես եկավ Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ով անդրադարձավ հայ-ճապոնական պատմական կապերին, Հայաստանի անկախության վերականգնումից հետո դինամիկ կերպով զարգացող մշակութային հարաբերություններին, վերջին շրջանում տեղի ունեցած միջմշակութային հետաքրքիր նախագծերին: Նա հանդիսատեսին ներկայացրեց նաև ճապոնահայկական այդ յուրահատուկ նախագծի կայացման պատմությունը, խոսեց 2013թ-ից ի վեր նմանատիպ նախագծերի շրջանակներում Երևանում և Տոկիոյում հաջողությամբ անցկացված համերգների մասին:
Այնուհետև, Հայաստան կենտրոնի այցելուները ունկնդրեցին Բախի, Կոմիտասի, Արամ Խաչատրյանի և ճապոնացի կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումները:
Նմանատիպ նյութեր
2623 դիտում
18:52 03-11-2024
130 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի Ֆուձիյամա լեռան վրա առկա չէ ձնածածկույթ
4023 դիտում
19:15 29-07-2016
Գեղարդ երգչախմբի համերգը Վիեննայում
9944 դիտում
12:36 24-09-2019
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ աջակցությամբ Գեղարդ վանական համալիրում տեղի ունեցավ «Մշակութային երկխոսություն» խորագրով համերգը
Այս բաժնից
742 դիտում
19:19 03-12-2024
Մենք իրոք այսօր ազգ-նահատակ ենք՝ Նիկոլի դավաճանության նահատակ. Աշոտյան
676 դիտում
18:54 03-12-2024
Նորատուսից առգրավվել է 2 ձկնորսական նավակ, Ծովինարից՝ 60.2 կգ սիգ