Աֆղանստանում փակվել է ԱՄՆ դեսպանատունը
Ինչպես հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը, ԱՄՆ իշխանությունները փակել են իրենց դեսպանատունը, որը գտնվում է Աֆղանստանում։
ԱՄՆ իշխանություններն իրականացրել են այդ քայլը, քանի որ ՆԱՏՕ-ի ավիաբազայում տեղի էր ունեցել պայթյուն, որն իրականացրել էր մահապարտ ահաբեկիչը։
Հիշեցնենք, որ պայթյունի հետևանքով եղան զոհեր և վիրավորներ, իսկ ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա վերցրեց Թալիբան շարժումը։