211652_close_icon
views-count821 դիտում article-date 12:49 19-02-2014

Ուկրաինայում փակվել է Կանադայի դեսպանատունը

Ուկրաինայում անհայտ ժամանակով փակվել է Կանադայի դեսպանատունը։ Այս մասին հայտարարվել է դեսպանատան պաշտոնական կայքում։ Նշենք, որ ավելի վաղ հայտնել էին, որ դեսպանատուն ներխուժել են մահակներով զինված անհայտ անձինք։ Ըստ Ուկրաինայի ՆԳՆ տվյալների, նրանք ջարդուփշուր են արել դեսպանատան գույքը՝ փորձելով մարմնական վնասվածքներ հասցնել դեսպանատան անձնակազմի անդամներին։ Այնուհանդերձ, Կանադայի արտգործնախարարության մամլո քարտուղար Էդամ Հոջը հայտարարել է, որ պետության կառավարությունը դեսպանատանը ապաստանած մի խումբ ակտիվիստների դեմ դժգոհություններ չունի։ Նրա խոսքով, դեսպանատան աշխատակիցներին վտանգ չի սպառնում։

Նմանատիպ նյութեր