211652_close_icon
views-count40956 դիտում article-date 17:09 13-11-2016

Ապրիլի 8-ին զոհված զինծառայող Հրաչի 3 երեխաները մկրտվեցին հայրիկի ծննդյան օրը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոյեմբերի 12-ին, պայմանագրային զինծառայող Հրաչ Մուրադյանի ընտանիքում կրկնակի տոն էր: Նույն օրը մկրտվեցին նրա երեք երեխաները՝ փոքրիկ որդին և երկու աղջիկները, արարողությունն էլ նշելու էին ընտանիքի նոր ստացած բնակարանում: Նույն օրը, ընտանիքի անդամները նշում էին նաև իրենց հոր՝ Հրաչի ծննդյան 34-րդ տարելիցը, սակայն կարոտն ու թախիծը սրտներում, քանզի Հրաչն էլ նրանց կողքին չէ՝ ապրիլի 8-ի պատերազմական գործողությունների ընթացքում մահացու վիրավորվեց, հերոսացավ և զոհվեց: Մկրտության եկեղեցական ծիսակարգից հետո, Հրաչ Մուրադյանի երեխաները, ընտանիքի անդամներն ու ընկերները ուղևորվեցին Եռաբլուրի բարձունք, որտեղ նրանց էին սպասում «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» հասարակական կազմակերպության նախագահ, ազատամարտիկ Յուրի Միքայելյանը և ՂՊՎ «Մենք ձեզ հետ ենք» ծրագրի շրջանակներում, Հրաչ Մուրադյանի ընտանիքի հետ ընկերացած կուրսանտ Կարեն Մխիթարյանն ու Արցախյան ազատամարտիկ Արամայիս Քոսակյանը: Հրաչի շիրիմի առաջ, նրա այրիին՝ Աննային հանձնվեց, ՂՊՎ սահմանած և Հրաչ Մուրադյանին հետմահու շնորհված «հայրենիքի պաշտպանության համար» մեդալը: Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+

Նմանատիպ նյութեր