30315 դիտում
10:47 13-11-2016
Այսօր Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է, ում բացակայությունը շատերն են զգում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ՀՀ նախկին Ներքին գործերի նախարար, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, գրող, մտավորական Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է:
Վանոյի՝ քաղաքական դաշտից և Ներքին գործերի նախարարի պաշտոնից դուրս գալուց հետո Հայաստանում որպես լիդեր ու քաղաքական գործիչ նրա տեղը երևում է:
ՀՀ պետական, կուսակցական, հասարակական և գրական գործիչը զբաղեցրել է ՀՀ պետական տարբեր առանցքային պաշտոններ, Վազգեն Սարգսյանի հետ միասին հանդիսացել է ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ռազմաքաղաքական հենարաններից։
[b]10 ասույթ Վանո Սիրադեղյանից, որոնք այսօր էլ թևածում են համացացում.[/b]
1. Եկեղեցիներին ու գերեզմանոցներին անպաշտոն կապված մարդիկ միատեսակ ձանձրալի են, հավասարապես բթամիտ են:
2. Հիմա ոնց որ կուռքերը շատացել են: Հաշվի՛ր, որ չկան: Երբ ուրանում են գլխավորը, մանր բաները շատանում են:
3. Գիտե՞ս՝ ինչն է էս աշխարհի տունը քանդում. իրենից հետո բան թողնելու` մահկանացուի մեծամիտ ջանքը։ Այնինչ աշխարհը նրա թողածի կարիքը չունի։
4. Երբ մարդուս միտքը զբաղված է, ձեռքերն ապրում են իրենց կյանքով:
5. Դադարը (ժամանակավոր թե հավերժ) չեն զգում: Զգում են դադարից վերադառնալը։ Ինչպես ուշաթափությունից ետ գալն են զգում ու չեն զգում գնալը։
6. Այսքան գեղեցիկ, այսքան բնական լինեմ ու մեկ էլ չլինե՞մ… Չի կարող լինել: Ես ինչպե՞ս կիսեմ ինչ-որ սողունի ճակատագիրը:
7. Երկրի ձգողականությունը բավարար է մարդուս կանգուն պահելու համար, բայց բավարար չէ հոգեկան հավասարակշռությունը պահպանելու համար։
8. Արարողություններից զուրկ հայ կյանքում խաշ ուտելը միակ ամբողջական արարողությունն է, որ կապված չէ հուղարկավորության, ցեղասպանության և այլ արհավիրքների հետ:
9. Հանդարտ ընթացքի դեպքում Հայաստանը մեծ հայրենիք է:
10. Լածիրակների նորանոր ու նորածիլ բանդաները, որ այս երկրում կուսակցություններ են կոչվում, շարունակում են սնուցողին ու հարազատին կորցնելուց գլուխը կորցրած մարդկանց հոգին պղտորել:
[color=#CC0000]
SHAMSHYAN.com[/color]-ը շնորհավորում է Մեծ հային՝ ծննդյան օրվա առթիվ և գտնում է, որ հիավի ճիշտ է ասել նա. «Հայաստանը մանրամասն սիրելու հայրենիք է» :
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4474 դիտում
11:04 13-11-2021
Այսօր Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է. ծնունդդ շնորհավոր՛ր, Վանո Սիրադեղյան
41420 դիտում
12:43 13-11-2015
Այսօր Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է. ՇՆՈՐՀԱՎՈՐ. ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29961 դիտում
19:26 13-11-2017
Այսօր Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է. newsbook.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
910 դիտում
20:45 20-11-2024
ՏԿԵ նախարարի տեղակալը Ժնևում մասնակցում է միջկառավարական ֆորումի
820 դիտում
19:55 20-11-2024
ՀՅԴ ԳՄ-ն ցավակցագիր է հղել ազատամարտիկ Հովհաննես Ալեքսյանյանի մահվան կապակցությամբ