211652_close_icon
views-count44490 դիտում article-date 22:10 09-11-2016

Շիրակի մարզում վթարի են ենթարկվել «Գրանդ Քենդի»-ի աշխատակիցները. քաղցրավենիքով բարձված բեռնատարը կողաշրջել է. վիրավորների վիճակը գնահատվում է ծանր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչութուն ահազանգ է ստացվել, որ Բագրեվան գյուղի մոտ ավտոմեքենա է կողաշրջվել և կան վիրավորներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Անիի թիվ 51 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ հերթափոխի պետ Հայրապետյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Անիի բաժնի օպերատիվ խումբը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 15:30-ի սահմաններում Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի փողոցի բնակիչ, 43-ամյա Գևորգ Հակոբյանը «ՄԱՆ ՏԳԱ» 26310 մակնիշի 304 ԼT 61 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վթարի հետևանքով վարորգ Գ. Հակոբյանն ու ուղևոր, Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 6-րդ փողոցի բնակիչ, 40-ամյա Վոլոդյա Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն: Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենան նրանց տեղափոխել է հիվանդանոց: Վիրավորների առողջական վիճակը գնահատվում է ծանր: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարութունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննիչ Մանանդյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան պատկանում է «Գրանդ Քենդի»- ՍՊԸ-ին և այն բարձված է եղել քաղցրավենիքով: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր