Հայկական բանկերը ոսկու պաշարներ են կուտակում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տևական ժամանակ է, ինչ հայաստանյան բանկերում հետաքրքիր մրցակցային իրավիճակ է տիրում։ Բանն այն է, որ առևտրային բանկերը իբրև թե տոներին ընդառաջ «ակցիա» են կազմակերպում, և կարելի է ասել՝ միմյանցից հաճախորդ են «խլում»։
Այսպես՝ բանկերը զանգահարում են երբևէ իրենց հետ առնչություն ունեցած հաճախորդներին և առաջարկում այլ բանկում գրավադրած ոսկին հանել և գրավադրել իրենց բանկում։ Իսկ եթե քաղաքացին գրավադրած ոսկին հանելու փող չունի, ապա բանկը պարտավորվում է վճարել այն՝ քաղաքացու հետ ուղարկելով իր ոսկերիչ-աշխատակցին։ Բայց հանելով ոսկին՝ այն պետք է գրավադրվի իրենց բանկում։
Բանկային այս մրցակցությունը քաղաքացիների մոտ ոգևորության ալիք է բարձրացրել, քանի որ վերջիններս առաջիկա դժվար ամիսներին վճարելու են միայն գրավադրած ոսկու մայր գումարը՝ առանց տոկոսների»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]