211652_close_icon
views-count120046 դիտում article-date 19:55 08-11-2016

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. կինը պնդում է, որ ամուսնու մահվան մեղավորները Երևանի 1-03 շտապօգնության օպերատորներն են եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է՝ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 10-րդ փողոցի 83 տանը վարձակալական հիմունքներով բնակվող Սիլվա Համբարձումյանը փորձում է հասկանալ ու գտնել այն հարցի պատասխանը, թե ով է պատասխան տալու ամուսնու՝ Վարուժան Ամիրխանյանի մահվան համար: Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում վշտի մեջ ապրող կինը ասում էր. «Հոկտեմբերի 13-ին, գիշերը ժամը 00:10-ի սահմաններում ամուսնուս ինքնազգացողությունը վատանում է: Զանգահարեցի 1-03 շտապօգնության կայան՝ բժշկից խորհուրդ հարցնելու, որտեղից ասացին՝ թող տաք ջուր խմի: Մի քանի րոպե անց կրկին զանգահարեցի 1-03 և խնդրեցի, որպեսզի կանչ գրանցեն: Ես լսել էի, որ Երևանից Զովունի գալու համար վճարում են, առաջարկեցի՝ ասլեվ, որ ձեր 10 հազար դրամը կվճարեմ, միայն թե խնդրում եմ, եկեք: Նրանք այնտեղից պատասխանեցին, թե մենք ազատ բրիգադ չունենք: Որոշ ժամանակ անց նորից զանգահարեցի: Լսելով իմ ձայնը, օպերատոը անհարգալից վերաբերվեց իմ նկատմամբ, հետո արդեն ամուսինս խնդրեց նրանց, որպեսզի ժամանեն,. ինչը նույնպես անտեսվեց նրանց կողմից: Մեկ ժամ 20 րոպե հետո, երևի սրտի ցավ զգալով, Եղվարդի հիվանդանոց են տեղեկացրել, որտեղից բրիգադը ժամանում է մեր փողոց ու ես դուրս եմ գալիս նրանց դիմավորելու ու մինչ կգայինք տուն՝ ամուսինս հոգեվարքի մեջ էր ընկել ու արդեն բժիշկներն անելիք չունեին: Արձանագրեցին սրտի կանգ և իրենց աշխատանքը ավարտած համարելով՝ գնացին: Ճիշտ է՝ ես էլ ամուսնուս հետ չեմ բերի, ում հետ 35 տարվա համատեղ կյանք ենք վարել, սակայն ուզում եմ, որպեսզի 1-03 շտապօգնության այդ որոշ վայ օպերատորները, եթե պատասխանատվության չենթարկվեն, գոնե ազատվեն աշխատանքից, քանի որ նրանց անտարբերության պատճառով է ամուսինս մահացել: Եթե նրանք առաջին զանգից հետո բժիշկական բրիգադ ուղարկեին, ապա հնարավոր էր ամուսնուս կյանքը փրկել: Հաջորդ օրը այնտեղից ինձ ասում են, թե այդ օրը մենք 700 զանգ ենք ունեցել, որը հասցնենք»: Եթե դա շտապօգնության աշխատակիցների պատասխանն է, ապա Առողջապահության նախարարը պետք է հետևություններ անի: Հարևաններն էլ ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Վարուժանը ընկերների կողմից գնահատվում էր դրական: Քրտինքով աշխատող մարդ էր: Անշահախնդրորեն ինչով կարողանում էր՝ օգնում էր մարդկանց: Կարճ ներկայացնելով ասենք՝ արհեստավոր մարդ էր: Իսկ արհեստավորը վատը չի լինում»: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ արդեն միայնակ բնակվող Ս. Համբարձումյանը ստանում է ընդամենը 16 հազար թոշակ, իսկ տունը, որտեղ բնակվում էին՝ ամեն ամիս վճարում են 40 հազար վարձ: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմից տեսակետը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր