ՕԵԿ նախարարներն ու Արթուր Բաղդասարյանը լուրջ վիճել են. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հինգշաբթի օրը ՕԵԿ-ը քաղխորհրդի նիստ է հրավիրել:
Մեր տեղեկություններով՝ այդ օրը քննարկվելու է ՀՀ նոր ձևավորվելիք կառավարությունում ՕԵԿ նախարարների մնալ-չմնալու հարցը: ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն այս պահին մտադրություն չունի իր նախարարների կազմը փոխել, բայց չի բացառվում, որ նա փոշմանի: Հատկապես որ խոսակցություններ կան, թե, ընդհանրապես, ցանկանում է հրաժարվել նախարարական կորպուսից, քանի որ նրանք «եկամտաբեր չեն»:
Երեկ փորձեցինք տեղեկությունը ճշտել ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանից, սակայն վերջինս ասաց, թե «Նիստից հետո համապատասխան հաղորդագրություն կտարածենք, կտեսնեք, թե ինչ հարցեր են քննարկվել»:
Նշենք, որ դեռևս մարտին ՕԵԿ քաղխորհրդի ժամանակ լուրջ վիճաբանություն էր տեղի ունեցել ՕԵԿ նախարարների և Ա. Բաղդասարյանի միջև, սակայն վերջերս նրանք «Օջախ» ռեստորանում բարիշել էին»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: