211652_close_icon
views-count2156 դիտում article-date 13:36 07-11-2016

Google-ը և YouTube-ը ուղիղ կհեռարձակեն ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները

Google-ը և YouTube-ը ուղիղ հեռարձակում կիրականացնեն ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից։ Այդ մասին իր բլոգում հայտնում է Google-ի ղեկավարությունը։ Ընտրատեղամասերի փակումից հետո օգտատերերը կկարողանան տեսնել քվեարկության արդյունքները, որոնք Google-ը կհրապարակի ավելի քան 30 լեզուներով։ Բացի այդ, կներկայացվեն մանրամասն թարմացումներ, ինչպես նաև նախագահի, սենատի անդամների, կոնգրեսականների, նահանգապետերի քվեարկության արդյունքները։ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 8-ին։

Նմանատիպ նյութեր