Հայտնի իտալացի դերասանուհի Օռլեա Մուտին ՌԴ քաղաքացիություն կստանա
Հայտնի իտալացի դերասանուհի Օռնելա Մուտին ցանկանում է ՌԴ քաղաքացիություն ձեռք բերել: Այս մասին հայտնում է RBC-ն:
Դերասանուհին պատրաստում է փաստաթղթերը: Այս մասին նա հայտարարել է «Ինչպես Չելենտանոն» համատեղ տեսահոլովակի պրեմիերայի կապակցությամբ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:
Նշենք, որ տեսահոլովակում Չելենտանոյի դերում է ռուս դերասան Արթուր Պիռոժկովն է և ինքը՝ Օռնելա Մուտին:
Հիշեցնենք, որ վերջերս ՌԴ քաղաքացիություն ձեռք բերեց նաև ԱՄՆ հայտնի դերասան Սթիվեն Սիգալը: