Օրնելա Մուտին լուսանկար է հրապարակել ՀՀ նախագահի և նրա դստեր հետ
Հանրահայտ դերասանուհի Օրնելա Մուտին, ով «Ոսկե ծիրան» կինոփառատոնին մասնակցելու համար ժամանել էր Երևան, ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/ornellamutiofficialpage?fref=ts]էջում [/url]լուսանկար է հրապարակել՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա դստեր՝ Անուշ Մինասյանի հետ:
«Գեղեցիկ երեկո շատ հատուկ ընկերների՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և նրա դստեր՝ Անուշ Մինասյանի հետ»,- գրառել է դերասանուհին լուսանկարի տակ:
[img]/ups/images/0397492001437472089935444.jpg[/img]