7810 դիտում
21:51 05-11-2016
Աշխարհի ամենագեղեցիկ վայրերից մեկը՝ «Վալբոնայի հովիտ» ազգային պարկ․ ՖՈՏՈՇԱՐՔ
Վալբոնայի հովիտ ազգային պարկը բնության հատուկ պահպանվող տարածք է, որ տեղակայված է Ալբանիայում՝ Տրոպոյայի շրջանի ու Կուկասի գավառի տարածքներում։ Այն գտնվում է Բայրամ Ցուրի քաղաքից 25-30 կմ դեպի հյուսիս-արևմուտք։
Վալբոնայի հովիտ պարկը Ալբանիայի այն երեք ազգային պարկերից մեկն է, որ ձևավորվել են 1996 թվականի հունվարի 15-ին Մինիստրների խորհրդի № 102 որոշմամբ:
Ազգային պարկի տարածքը կազմում է 80 քառակուսի կիլոմետր։ Այն զբաղեցնում է Վալբոնա գետի վերին հոսանքները, որ գտնվում են Հյուսիսալբանական Ալպերում։ Հյուսիսում պարկը շարունակվում է Չեռնոգորիայի սահմանից այն կողմ, արևմուտքում հասնում է մինչև Տետի ազգային պարկի սահմանները, իսկ արևելքում տարածվում է մինչև Lumi i Gashit արգելոցը։ Վալբոնայի հովիտ ազգային պարկի բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 400-ից մինչև 2692 մետր։
Պարկի տարածքում կան բազմաթիվ քարայրներ։ Դրանց թվում է Դրագոբի քարայրը, որտեղ մահացել է Ալբանիայի ազգային հերոս Բայրամ Ցուրին։
Ալբանիան, Չեռնոգորիան ու Կոսովոյի Հանրապետությունը նախատեսում են ստեղծել բնության պահպանվող տարածք, որ տեղակայված կլինի երեք պետությունների տարածքում և կկոչվի «Բալկանյան խաղաղության պարկ»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
13498 դիտում
23:40 10-01-2017
Մոլորակի ամենագեղեցիկ վայրերից մեկը՝ Նիագարայի ջրվեժը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28177 դիտում
23:30 04-09-2016
Աշխարհի ամենահակահիգիենիկ տեսարժան վայրերից մեկը․ Մաստակի պատ․ ՖՈՏՈՇԱՐՔ
Այս բաժնից
3061 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով
2905 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր