28219 դիտում
23:30 04-09-2016
Աշխարհի ամենահակահիգիենիկ տեսարժան վայրերից մեկը․ Մաստակի պատ․ ՖՈՏՈՇԱՐՔ
ԱՄՆ-ում գտնվող Մարկետ թատրոնի աղյուսե պատը ծածկված է մաստակով։ Պատին մաստակներ կպցնելն սկսվեց 1993 թվականին, երբ թատրոնի այցելուները, հիմնականում ուսանողներ, տոմս գնելու հերթում սպասելիս, ձանձրույթից սկսեցին մաստակներով մետաղադրամներ կպցնել թատրոնի պատին։
Ժամանակի ընթացքում մաստակ սկսեցին կպցնել նաև նրբափողոցի այլ շենքերի վրա, իսկ մաստակի շերտի երկարությունը հասավ 15 մ-ի, լայնությունը՝ 4.5 մ-ի։ Թատրոնի այցելուները սկսեցին մաստակներով պատկերներ նկարել և գրություններ թողնել։ Կառույցի վարչակազմը սկսեց պայքարել այս երևույթի դեմ և մի քանի անգամ մաքրեց պատը, սակայն արդյունքում՝ 1999 թվականին հանձնվեց։ Այդ օրից պատը դարձավ տեղի տեսարժան վայրերից մեկը։
2008 թվականին պատի մոտ նկարահանվեց «Սերը պատահում է» ֆիլմի դրվագներից մեկը։
2009 թվականին Մաստակի պատը ճանաչվեց ամենահակահիգիենիկ զբոսաշրջային տեսարժան վայրերից մեկը («Պերճախոսության քար»-ից հետո)։
2015 թվականի նոյեմբերին պատը 20 տարվա մեջ առաջին անգամ որոշեցին մաքրել։ Որպեսզի չվնասեն աղյուսե շերտը՝ մաքրման համար կիրառվեց գոլորշի։ Աշխատանքը տևեց մի քանի օր և արդյունքում հեռացվեց ավելի քան 1 տոննա մաստակ։ Մաքրումից հետո պատը կրկին սկսեցին մաստակով պատել, պատկերված առաջին աշխատանքներից մեկը դարձավ 2015 թվականի նոյեմբերի 13-ին տեղի ունեցած Փարիզի ահաբեկչությունների զոհերին նվիրված հուշարձանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1146 դիտում
15:15 20-05-2015
Փարիզի գլխավոր տեսարժան վայրերից մեկը 7-ամյա վերականգնումից հետո բացվել է
7834 դիտում
21:51 05-11-2016
Աշխարհի ամենագեղեցիկ վայրերից մեկը՝ «Վալբոնայի հովիտ» ազգային պարկ․ ՖՈՏՈՇԱՐՔ
1724 դիտում
10:00 23-09-2014
Այսօր մաստակի ծննդյան օրն է
Այս բաժնից
1489 դիտում
22:38 11-01-2025
Մել Գիբսոնի Մալիբուի տունն ամբողջությամբ հրդեհվել է
1744 դիտում
20:12 11-01-2025
«Ես 18 տարեկա՞ն եմ»․ Մալենան նշել է 18-ամյակը
1030 դիտում
10:36 11-01-2025
«Դեպի Եվրատեսիլ»-ի հայտագրումն ավարտված է