Պայթյուն է տեղի ունեցել Իրաքում․ կան զոհեր և վիրավորներ
Ինչպես հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը, Իրաքի շրջաններից մեկում ռումբ է նետվել ավտոմեքենաների վրա, ինչի արդյունքում կան զոհեր և վիրավորներ։
Նշվում է, որ ռումբը նետվել է ավտոշարասյան վրա, որը Հավիջա քաղաքից տեղափոխվում էր դեպի Ալ Ալամ քաղաք։Ավտոմեքենաների մեջ եղել են ընտանիքներ։
Արդյունքում զոհվել է 18 մարդ։ Կան նաև վիրավոներ։ Զոհերի մեջ կան նաև ոստիկաններ։