Ջուրը կթանկանա. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2017 թվականի հունվարի մեկից ջրի սակագինը Երևանում և 9 մարզերում կբարձրանա, իսկ մեկ մարզում՝ Արմավիրում կնվազի:
«Երևան ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը Armtimes.com-ի հետ զրույցում չհերքեց լուրը, միևնույն ժամանակ նշելով, որ սակագնի մանրամասները հրապարակել չի կարող քանի որ ֆրանսիական «Վիոլիա ջուր» ընկերության հետ դեռևս պայամնագիր չի կնքվել, այն նախատեսված է կնքել նոյեմբեր ամսի կեսին:
Նշենք, որ բոլորովին վերջերս «Վիոլիա ջուր» ընկերությունը հաղթել է ՀՀ ԳՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի հայտարարած մրցույթում և դառնալու է Հայաստանի ջրամատակարաման միակ օպերատորը: Պայմանագրի կնքումից առնվազն երկու տարի օպերատորը չի դիմելու ՀԾԿՀ-ին սակագին որոշելու համար, քանի որ այն լինելու է բազիսային առաջիկա 15 տարիների համար: Սպասվում է, որ բոլոր մարզերում մեկ խորանարդ մետր ջրի սակագինը կկազմի 180 դրամ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]