6591 դիտում
10:03 02-11-2016
Արմեն Ամիրյանը 5 առանձնատուն ունի. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի, եկամուտների հայտարարագիրը, որի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ նա որպես անշարժ գույք ունի 5 առանձնատուն, 7 հողամաս, 2 հասարակական նշանակության շինություն, իսկ նրան պատկանող շարժական գույքը մեկն է՝ Nissan Altima 2.5 տեսակի ավտոմեքենա։
Մշակույթի նախարարը 120 միլիոն դրամ էլ փոխառություն է հանձնել (որը սովորաբար ավանդի տեսքով է լինում)։ Պաշտոնը ստանալու օրվա դրությամբ Արմեն Ամիրյանն ունեցել է 12 մլն դրամ և 45 հազար ԱՄՆ դոլար։
Մինչ նախարար նշանակվելը նա եկամուտ է ստացել աշխատավարձից՝ մոտ 3 միլիոն դրամ, 526 հազար դրամ՝ վարձակալության դիմաց ստացած վճարից, իսկ մեկ այլ տարածք վարձակալությամբ հանձնելով նա ստացել է 135 հազար ԱՄՆ դոլար եկամուտ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4624 դիտում
09:09 30-09-2016
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը «գրին քարտ» ունի. «Ժամանակ»
12885 դիտում
11:11 13-04-2017
Արմեն Ամիրյանը նոր մեքենա և բաժնետոմսեր է գնել. «Հայկական Ժամանակ»
8889 դիտում
09:41 05-11-2016
Սահմանադրական դատարանի նախագահը Մոնումենտում շքեղ առանձնատուն ունի, որը չի հայտարարագրել. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1264 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2329 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»