Վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնից ազատել է ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի [url=https://www.e-gov.am/decrees/item/16332/]որոշմամբ [/url]Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանն ազատվել է պաշտոնից սեփական դիմումի համաձայն:
Վարչապետի որոշման մեջ ասվում է.«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Արմեն Ալավերդյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»։