56302 դիտում
20:15 29-10-2016
Արտակարգ իրավիճակ Բաղրամյան 26 բնակելի շենքում․ բնակիչները կատակում էին․ նկարահանվում է«Տիտանիկ» ֆիլմը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։
Վաղ առավոտվանից Բաղրամյան 26 բնակելի շենքի նկուղային ողջ հատվածը լցվել է ջրով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները ահազանգել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն։
Այս պահին ժամանել է թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները, ովքեր ջրահեռացման հատուկ պոմպով փորձում են նկուղում լցված ջուրը դատարկել։
Ինչքան էլ դատարկում են, միևնույն է, ջուրը չի պակասում։ Ինչպես որ չի պակասում ժողովրդի վզին փաթաթված «վայ չինովնիկների» թիվը։
Բնակիչները կես կատակ կես լուրջ ասում էին, որ Բաղրամյան 26-ի հարևանությամբ նկարահանվում է հայկական նոր սերիալ՝ «Տիտանիկը Երևանի կենտրոնում»։
Իսկ եթե ավելի լուրջ, ապա պատկան մարմինները կարճ ժամանակում հետևություններ չանեն, ջուրը կվնասի շենքի հիմքերը ու մի գեղեցիկ օր էլ Երևանի թիվ 1 տպարանի շենքի նման այս շենքն է կպայթեցնեն։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
18333 դիտում
14:22 27-06-2014
Աջափնյակ վարչական շրջանի թիվ 42 մանկապարտեզում նկարահանվում էր «Տիտանիկ» ֆիլմը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ