2001 դիտում
11:55 29-10-2016
Բրազիլիայի դատախազությունը սկսել է հետաքրքրվել Դոնալդ Թրամփի ընկերություններից մեկի գործունեությամբ
Բրազիլիայի իշխանությունները հայտարարել են, եր հետաքննություն են անցկացնելու մի գործարքի վերաբերյալ, որին մասնակից է եղել ՍՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփին պատկանող կոնսորցիումներից մեկը, հաղորդում է BBC-ն։
Իշխանությունների կարծիքով՝ ընկերությունը կարող էր չհիմնավորված առավելություններ ստացած լինել գործարքում։ Ինչպես հայտնել է Բրազիլիայի դատախազությունը, կասկածները պայմանավորված են Ռիո-դե-Ժանեյրոյի նավահանգստի՝ Պորտո Մարավիլայի վերականգնման աշխատանքներով։
Օլիմպիադայից առաջ Ռիոյում նավահանգստի տեղում կառուցվել էին հրապարակ, մի քանի թանգարաններ ու գրասենյակներ։ Նախագիծն արժեցել էր 2.5 մլրդ դոլար։ Հայտնի է, որ հողատարածքը գնել էր FGTS նպաստային հիմնադրամը, որը ղեկավարվում է Caixa Economica Federal պետական բանկի կողմից։ Դտախազ Անսելմո
Լոպեսի խոսքով՝ պայմանագրի իրականացնող կողմին ընտրելիս բանկը կասկածելի պայմաններում հակվել է դեպի Թրամփին պատկանող ընկերություններին։ Բրազիլիայի դատախազությանը մնում է հետաքննություն անցկացնել։
Նմանատիպ նյութեր
3836 դիտում
16:08 09-03-2017
Դոնալդ Թրամփի նախկին սկանդալային օգնականը կզբաղվի լոբբիստական գործունեությամբ՝ ի շահ Թուրքիայի
1420 դիտում
12:57 14-09-2016
Նյու Յորքի դատախազությունը ստուգումներ է անցկացնում Դոնալդ Թրամփի բարեգործական հիմնադրամում
Այս բաժնից
847 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
826 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
931 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար