3373 դիտում
10:45 28-10-2016
Ավիատոմսերի ձեռքբերման նոր համակարգը լավ մշակված և հղկված կոռուպցիոն «սխեմա» է հիշեցնում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը մշտապես համարվել է Հայաստանի իշխանական բուրգի ամենակրթված ներկայացուցիչներից մեկը: Սակայն ոչ ոք չի կարող պնդել, որ ինտելեկտուալ լինելը նաև ազնիվ և կոռումպացված չլինելու երաշխիք է: Մասնավորապես, Դավիթ Հարությունյանի կողմից վերջերս հեղինակած նախաձեռնություններից մեկը` պետական կառավարման համակարգի աշխատակիցների համար ավիատոմսերի ձեռքբերման նոր ներդրված համակարգը, ավելի շուտ լավ մշակված և հղկված կոռուպցիոն «սխեմա» է հիշեցնում:
Ինչպես հայտնի է՝ մեկ ամսից ավել է, ինչ պետական պաշտոնյաներն իրենց գործուղումների համար ավիատոմսերը կարող են ձեռք բերել բացառապես govtravel.am ինտերնետային կայքի միջոցով: Նոր համակարգի հետ կապված ոչ մի խնդիր չէր լինի, եթե այն նախկին գործողի՝ տուրիստական գործակալություններից ավիատոմսեր գնելու գործընթացի հետ զուգահեռ ներդրվեր, այդ դեպքում ակնհայտ կդառնար. տուրիստական ընկերություննե՞րն են էժան ավիատոմս առաջարկում, թե՞ վերը նշված էլեկտրոնային համակարգը: Սակայն, չգիտես ինչու, ոչ թե մրցակցային տարբերակն ընտրվեց, այլ ավիատոմսի բոլոր գնումները մեկ խողովակով իրականացնելու տարբերակը: Ու այս տարբերակը «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի համար տարեկան մոտ 150 մլն դրամի լրացուցիչ եկամուտ է ապահովում:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս ընկերության տնօրենը Արթուր Թունյանն է, որը Դավիթ Հարությունյանի ամենամերձավոր անձանցից է: Նոր համակարգի միջոցով հսկայական եկամուտներ կստանա նաև իսպանական «Ամադեուս» ընկերության ռուսաստանյան ներկայացուցիչը` «Ամադեուս-ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» ՍՊԸ-ն: Տեղեկացնենք, որ այս ընկերության ղեկավարների մեջ ևս հայերի դեռևս անհայտ անուններ կան: Իսկ թե ինչո՞ւ, թերևս միայն կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին է հայտնի»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
11956 դիտում
16:54 02-05-2022
Բացահայտվել և կանխվել է պաշտոնատար անձանց կողմից մշակված և իրագործվող կոռուպցիոն սխեմա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3220 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը